ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ցեղասպանության թեմայով գրքերը՝ «Հայաստան» հրատարակչությունում

Ցեղասպանության թեմայով գրքերը՝ «Հայաստան» հրատարակչությունում
02.03.2015 | 18:14

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ «Հայաստան» հրատարակչությունը տպագրության է պատրաստում Մկրտիչ Սարգսյանի «Հայերենի հերթական դասը» և արաբ հեղինակ Սալեհ Զահր Ադ-Դինի «Հայեր» ուսումնասիրությունը՝ հայերեն թարգմանությամբ:

Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց հրատարակչության տնօրեն ՎԱՀԱԳՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, նշելով, որ բազմիցս անդրադարձել են ցեղասպանության թեմային:
Հրատարակել են Ստեփան Պողոսյանի «Թուրքերը թուրքերի մասին», «Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության պատմություն», «Հարևաններ.հեռու և մոտ», Վոլֆգանգ Գուստի ՝«Հայերի ցեղասպանությունը» (հայերեն, ռուսերեն, գերմաներեն), «Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի ԱԳՆ արխիվներում»(գերմաներեն), Արթուր Պեյլերյանի «Ֆրանսիական արխիվները Հայոց ցեղասպանության մասին», էմիլի Կարլիեի «Կոտորածների մեջ», Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիան և Հայաստանը 1914-1918թթ.», Զապել Եսայանի «Ավերակներուն մեջ» գրքերը:
Հրատարակչությունը փորձում է ավելի շատ օտարների տեսակետը ներկայացնել, ինչպես նաև, գրքեր հրատարակել օտարալեզու ընթերցողի համար:
«Պահանջարկ ունի՞ ցեղասպանության թեմայով գրականությունը» հարցին ի պատասխան Վահագն Սարգսյանն ասաց, որ մեր օրերում ընդհանրապես գրքի պահանջարկը մեծ չէ, և, բնականաբար, գլխավորապես ցեղասպանության թեմայով հետաքրքրվում են մասնագետները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ